Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատի մարզում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 8 դեպք։
Արարատի մարզի Մասիս, Նորամարգ, Դարակերտ, Արտաշատ բնակավայրերում 8 քաղաքացի չունենալով ջրօգտագործման թույլտվություն ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 8 խորքային հոր։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշումով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։