«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ
վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 03-ին ժամը 09:00-ից մինչև ժամը
24:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր,
Այնթապ գյուղերի, գյուղ Նոր Խարբերդ 27, 28, 29 փողոցների և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3
փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և
կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: