Արարատի մարզի Գետազատ բնակավայրում շուրջ երկու ամիս է անորոշ իրավիճակ է տիրում։
«Լիգա» ՍՊ ընկերությունը դադարեցրել է Երևան–Գետազատ երթուղային գծի սպասարկումը, որը տարիներ շարունակ կապում էր գյուղը մայրաքաղաքին։
Արարատ ՀԸ-ը հրապարակեքլ է մի տեսանյութ, որտեղ բնակիչները դժգոհում են այս պայմանմերից, քանի որ տրանսպորտի բացակայության պատճառով խնդիր է ժամանակին աշխատանքի հասնելը։
Ստեղծված իրավիճակի պատճառով Գետազատի բնակիչները հաճախ ստիպված են քայլելով հասնել հարևան գյուղ, որպեսզի այնտեղից կարողանան օգտվել Երևան–Դվին երթուղուց։
Սակայն վերջին շրջանում այդ երթուղին ևս փոփոխության է ենթարկվել․ այն այլևս չի անցնում Դիտակ բնակավայրի տարածքով, ինչն էլ դժգոհություն է առաջացրել արդեն Դիտակի բնակիչների շրջանում։
https://www.facebook.com/share/v/18GVw4feBU/