news-details
Արարատի Մարզ

Հարգանքի տուրք և հիշատակի միջոցառումներ Արարատի մարզում

Ապրիլի 24-ին Արարատի մարզի խոշոր համայնքներում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ:

​Վեդի համայնքում ժամը 11:00-ին մշակույթի տան հարակից տարածքից կմեկնարկի ամենամյա հիշատակի երթը:

Մասիս համայնքում նույնպես ժամը 11:00-ին համայնքապետարանի շենքի մոտից կշարժվեն անվճար ավտոբուսներ, որոնք բնակիչներին կփոխադրեն Երևան՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու համար:

​Արարատ քաղաքում ժամը 11:00-ին քաղաքային զբոսայգու հուշակոթողի մոտ կկայանա ծաղկեդրման արարողություն, որին կհաջորդի «Դասեր անցյալից՝ հանուն ապագայի» խորագրով հուշ-միջոցառումը քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում:

Միաժամանակ, Արարատ համայնքի բոլոր վարչական բնակավայրերում ևս նախատեսված են տեղական ծաղկեդրման արարողություններ: