news-details
Արարատի Մարզ

Հարգանքի տուրք՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից հայտնում են. 

Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 67 տարեկան։ 

Սպարապետի ծննդյան օրվա առիթով մարզպետ Սեդրակ Թևոնյանը, համայնքների ղեկավարները, մարզի ուժային կառույցների ղեկավարներն այցելել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։ 

Ներկաները ծաղիկներ են խոնարհել զորամասի բակում տեղադրված Սպարապետի կիսանդրու առաջ, ապա մասնակցել տոնական միջոցառմանը։