ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ապրիլի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ջրաշեն գյուղի 38-ամյա բնակիչը տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք։
Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկաններին 38-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է «Իժ» տեսակի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։