news-details
Արարատի Մարզ

Հրդեհների վտանգը մեծացել է․ Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանը զգուշացնում է.

Գյուղատնտեսական աշխատանքներով պայմանավորված՝ ներկայումս զգալի ավելացել է հրդեհների քանակը, որոնց գերակշիռ մասը տեղի է ունենում  չոր,  խոտածածկ տարածքներում  բնակիչների կողմից հրդեհային անվտանգության կանոնների և նորմերի խախտումների պատճառով։

Հրդեհների կանխարգելման, ինչպես նաև դրանցից զերծ մնալու նպատակով խնդրվում է խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտածածկ տարածքներում  

ԲԱՑԱՌԵԼ  հրկիզումները:

Պահպանեք անվտանգության կանոնները՝ հրդեհներից խոսափելու համար: