Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 08:30-ի սահմաններում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նորաբաց ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ վաշտի պարեկները ։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

