news-details
Արարատի Մարզ

Մասիսի ոստիկանների կողմից բացահայտվել է թմրամիջոցի պահման դեպք. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այնթապ գյուղի բնակիչ՝ 42 և 44 տարեկան երկու տղամարդ պահում և օգտագործում են թմրամիջոց, և տվյալ պահին «ՎԱԶ 2107» ավտոմեքենայով գտնվում են գյուղի 12-րդ փողոցում: 

Այնթապ գյուղի նշված հասցեում նկատելով ոստիկանության ծառայողներին՝ 44-ամյա տղամարդը մեքենայի պատուհանից նետել էր պոլիէթիլենային փաթեթ և դիմել փախուստի։

42-ամյա տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ պատուհանից նետված փաթեթում մարիխուանա է, նաև մեքենայում կան մարիխուանայի  փաթեթներ:

«ՎԱԶ 2107»-ի  պատուհանից նետված փաթեթում հայտնաբերվել է 14,5 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 44-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: