news-details
Մասիս

Մասիսում այսօր ընդդիմադիրներին ծեծի ենթարկածը Մասիսի ԵԿՄ նախագահ Արսեն Հարությունյանն է. Սյուզի Բադոյան

Մասիս քաղաքում այսօր միջադեպ է տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի անդամների միջև։

Տարածվող տեղեկատվության համաձայն՝ միջադեպի կենտրոնական դեմքերից մեկը Մասիսի ԵԿՄ (Երկրապահ կամավորականների միություն) նախագահ Արսեն Հարությունյանն է։

Լրագրող Սյուզի Բադոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է
վերջինիս լուսանկարը՝ զինվորական համազգեստով, և նշել, որ նա անձամբ է բռնություն գործադրել ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ։

Այս պահին իրավապահ մարմինների կամ միջադեպի կողմերի պաշտոնական պարզաբանումներն ու գնահատականները դեռևս բացակայում են։