Արարատի համայնքապետարանը տեղեկացնում է.
Մեկնարկել է Արարատ համայնքի Ավշար գյուղի մանկապարտեզի սաների հերթագրման գործընթացը։
Ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) խնդրում ենք սահմանված ժամկետներում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը Արարատի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժին։
Հերթագրման համար անհրաժեշտ է ներկայացնել՝
1․Երեխայի բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք,
2․Ծնողներից մեկի (օրինական ներկայացուցչի) անձնագրի բնօրինակ,
3․ Երեխայի ծննդյան վկայականի բնօրինակ։
Համայնքապետարանը խնդրում է գործընթացին մոտենալ պատասխանատվությամբ՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ներկայացումը։