Պ. Սևակի հայրական տունը կրկին բաց է այցելությունների համար։
Այս մասին հայտնում են Պարույր Սևակի տուն- թանգարանից։
Տունը հողածածկ, կավածեփ պատերով, հարթ տանիքով շինություն է, բնորոշ 1920-ականներին, որտեղ իր մանկությունն ու պատանեկությունն է անցկացրել բանաստեղծը։

Այստեղ պահպանված և ցուցադրության են ներկայացված իրենց կենցաղային և հողագործական իրերը։

Զանգակատուն գյուղը իր լեռների լռության մեջ խնամքով պահել է Պ. Սևակի հայրական տունը, որը ուխտատեղի է դարձել սևակասերների համար, այստեղ խոսում են քարերն ու պատերը, այստեղ պատմությունը ապրում է ոչ թե գրքի էջերում, այլ դռան ճռռոցում, մանուշակների հոտի մեջ և այն սենյակում որտեղ ժամանակը կարծես կանգ է առել։
