ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից հայտնում են.
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՏԿԵ նախարարությունում մասնակցել է խորհրդակցության, որն անցկացրել են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։
Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։
Մարզպետների հետ ծավալվել է հարցուպատասխան։

