news-details
Արարատի Մարզ

Սեդրակ Թևոնյանը ծանոթացել է Վեդի համայնքում իրականացվող շինարարական ծրագրերին. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից հայտնում են.

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի, մարզպետի խորհրդականների հետ այցելել է Վեդի համայնքում իրականացվող մի շարք ծրագրերի շինհրապարակներ։   

Սիսավանում մարզի ղեկավարը ծանոթացել է Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին։ 

Մանկապարտեզը լինելու է 90 տեղ–հզորությամբ։ Կառուցման 70%–ը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության կողմից, 30%–ը համայնքի մասնաբաժինն է։ Մարզի ղեկավարին ներկայացրել են, որ շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով, և աշխատանքներն իրականացվում են այնպես, որ մանկապարտեզը հնարավորինս շուտ ընդունի իր առաջին սաներին։ 

Սեդրակ Թևոնյանի հաջորդ կանգառները եղել է Վեդի քաղաքում և Վանաշենում, որտեղ Կառավարության միջոցներով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, կառուցվում են ավագ և միջնակարգ դպրոցները։ 

Դպրոցները նախատեսված են 432 աշակերտների համար։ Շինարարություններն այստեղ նույնպես ակտիվ փուլում են։ 

Մարզպետը նաև այցելել է Վեդիի ջրամբար։ Պատասխանատուները ներկայացրել են, որ ներկայումս իրականացվում են վերջին տեխնիկական և կազմակերպչական աշխատանքները՝ ջրամբարը շահագործման նախապատրաստելու նպատակով։