Ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 21։00-ի սահմաններում Զորակ գյուղի Տիգրան Մեծ փողոցում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Ի․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված աղջկան առաջինը օգնության են հասել աշխատանքից տուն վերադարձող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները, ովքեր իրենց անձնական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
