«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 10-ին ժամը 08:00-ից մինչև հունիսի 11-ը 08:00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի, գ.Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների, Այնթապ, Մարմարաշեն, Արևաբույր, Ջրահովիտ գյուղերի, գ.Նոր Խարբերդ 27, 28, 29 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: