news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը- Վարդագույն կիրճ

Վարդագույն կիրճը Հայաստանի բնության ամենատպավորիչ և յուրահատուկ անկյուններից է, որն իր անվանումը ստացել է ժայռերի ու քարերի բնական վարդագույն երանգների շնորհիվ:

Այս հրաշալի տեղանքը գտնվում է Արարատի մարզում՝ Երանոսի լեռների լանջին.

Կիրճի պատերն աչքի են ընկնում բազմերանգ քարերով և զարմանահրաշ կառուցվածքով. այստեղ կարելի է տեսնել ալիքավոր, հարթ ու տարբեր ձևերի ժայռապատեր, որոնք իրենց տեսքով հիշեցնում են բնության հայտնի քանդակներն ու «Քարերի սիմֆոնիան»։

Կիրճն ունի նեղ, քարքարոտ ու խորդուբորդ անցումներ, որոնք շրջապատված են վեր խոյացող հզոր ժայռերով՝ ստեղծելով յուրահատուկ ու խորհրդավոր մթնոլորտ արշավականների համար:

Այս ուղղությամբ քայլարշավները ոչ միայն հնարավորություն են տալիս քայլելու հեքիաթային գույներ ունեցող կիրճի միջով, այլև ընթացքում արշավականների առջև բացում են հիասքանչ տեսարաններ դեպի բիբլիական Արարատ լեռը և Ազատի ջրամբարի կապուտակ հայելին:

Այս վայրը կատարյալ է ինչպես ակտիվ տուրիզմի ու արշավների, այնպես էլ բնության գեղեցկությամբ հիանալու և տպավորիչ լուսանկարներ անելու համար:

​Տեղակայումը՝ Հայաստան, Արարատի մարզ, Երանոսի լեռնաշղթա

Կոորդինատները՝ 40.0911, 44.7336)

Լուսանկարը `Cosmo Deus