news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը․ 13-14-րդ դարերի «Սահմանախաչ»

Այս ուշագրավ պատմամշակութային հուշարձանը 13-14-րդ դարերին վերաբերող խաչքար է, որը հայտնի է որպես «Սահմանախաչ»։

 Այն միջնադարյան հայկական քանդակագործության և սահմանային նշանների արժեքավոր օրինակ է։

​Խաչքարի պատմության և տեղադրման հետ կապված ուշագրավ մանրամասներ են պահպանվել։

Այն կանգնեցվել է պատվանդանի վրա 1991 թվականին գյուղի կոլտնտեսության նախագահ Ս․ Զաքարյանի կողմից։

Այս սրբատաշ և ինքնատիպ հուշարձանը կարևոր մշակութային շերտ է ներկայացնում տարածաշրջանի պատմության մեջ։

​Տեղակայումը՝ Լուսաշող-Լանջառ ճանապարհից ձախ, բլրի գագաթին։

Կոորդինատները՝ 39.863158, 44.954753