Արարատի մարզպետի աշխատակազմից հայտնում են.
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մասնակցել է Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստին, որը վարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նիստի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետների աշխատակազմերի կողմից ներկայացվել են 2025 թ․ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված գործունեության տարեկան հաշվետվությունները․ անդրադարձ է կատարվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության պետական ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկություններին։
Ավելին՝ https://mlsa.am/news/1154