news-details
Արարատի Մարզ

Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաննեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են «Ford Tranist» մակնիշի և «Hyunadi Sonata» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս է մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում