news-details
Արարատի Մարզ

Ավտովթար Արարատի մարզում․ Հայանիստում 30-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել ձորակում․ կան վիրավորներ

Ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 22։40-ի սահմաններում Հայանիստ գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարորդը և ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 35-ամյա Մուշեղ Ս․-ն և 26-ամյա Էդգար Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ֆելիքս Ասատրյանը և պարեկ Աղվան Մաթևոսյանը։ 

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի