news-details
Արարատի Մարզ

Ավտովթար Արարատի մարզում․ Նորամարգում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 68-ամյա Լյովա Պ․-ի վարած «Opel» մակնիշի և 37-ամյա Հայկ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի և Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լևոն Լևոնյանը և Լիլիթ Գրիգորյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի