news-details
Արարատի Մարզ

Ավտովթար Արարատի մարզում․ Տիգրանաշենի ոլորաններում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ քարերին բախվելով հայտնվել ձորակում

Մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ քարերին բախվելով հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալբերտ Առաքելյանը և Վոլոդյա Հովհաննիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել երթևեկելի գոտի։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

https://video.xx.fbcdn.net/o1/v/t2/f2/m412/AQOShMUtoExfBhdrsJhgZjgQUV73t0C3-kIht6nOi2TifVY-qlOrk2IgMGfdW_2C8vzvlooWPDDV9-b92H7mA_RbEm_uHTzB1DPLzHPD7g.mp4?_nc_cat=103&_nc_oc=AdnRUBZaPTE4xMn54ggVqNPQ6lThgPmtism47bIYKTqt6-eimBpQt_ahiLdKhl7Y6Ww&_nc_sid=8bf8fe&_nc_ht=video.fesb6-1.fna.fbcdn.net&_nc_ohc=L4_mGVSaYB8Q7kNvwGAIKtM&efg=eyJ2ZW5jb2RlX3RhZyI6Inhwdl9wcm9ncmVzc2l2ZS5GQUNFQk9PSy4uQzMuMzYwLnN2ZV9zZCIsInhwdl9hc3NldF9pZCI6OTk1NDE2NzQ5NDgzMjI1LCJhc3NldF9hZ2VfZGF5cyI6MCwidmlfdXNlY2FzZV9pZCI6MTAxMjIsImR1cmF0aW9uX3MiOjMyLCJ1cmxnZW5fc291cmNlIjoid3d3In0%3D&ccb=17-1&_nc_gid=bdrqQen57224kvvuNZCQdw&_nc_ss=8&_nc_zt=28&oh=00_AfzgcepjcguIFVyLqiKIUJyd_vMIUXj1Top_LgyEAZgkPw&oe=69BF6A63&bitrate=218387&tag=sve_sd