Դարակերտում այսօր հողին են հանձնել մեկուկես ամիս շարունակ դաժան ծեծի ենթարկված և արդյունքում մահացած 1-ամյա Ալեքսին։
Հուղարկավորությունը տեղի է ունեցել առանց եկեղեցական կարգի և հոգեհանգստի, ներկա են եղել միայն մի քանի հոգի։ Ականատեսները պատմում են, որ երեխայի դեմքին ծեծի և ճանկռոտած հետքեր են եղել։
Հիշեցնենք, որ մարտի 15-ի գիշերը երեխան տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։
Նա ապրել է ևս 6 օր, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Ըստ Դատախազության՝ երեխային պարբերաբար ծեծել և սպանելու փորձ է արել հոր երկրորդ կինը (խորթ մայրը)։ Նա այժմ կալանավորված է 2 ամսով՝ սպանության փորձի հոդվածով։
Դատախազությունը նախաձեռնել է ևս մեկ քրեական վարույթ՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու փաստով։
Ուսումնասիրվում է ծնողների պատասխանատվության հարցը։
Ցավալի է, որ պետական համակարգերը գործի են անցել միայն ողբերգությունից հետո։
Պարզվել է, որ մահացած փոքրիկի մայրը ևս երեք երեխա ունի, որոնցից երկուսին նա նախկինում ինքնակամ հանձնել էր խնամքի հաստատություն, իսկ 4.5 տարեկան աղջնակին՝ լրատվամիջոցների ահազանգից հետո, այժմ տեղափոխել են երեխաների աջակցության կենտրոն։
https://www.facebook.com/share/v/1Cc5FkhysJ/