Երասխի միջնակարգ դպրոցից հայտնում են․
«Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի շրջանավարտի` Վահե Մարգարյանի եղերական մահվան մասին։
Դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Վահեի ընտանիքին, կիսում է հարազատների վիշտը։
Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում` որպես լուսավոր, բարի և ժպտերես աշակերտ։ Թող Վահեի հոգին հանգչի խաղաղությամբ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 30-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևան - Երասխ - Մեղրի ավտոճանապարհին, որի հետևանքով կար մեկ զոհ։