news-details
Արարատի Մարզ

Գեղանիստում նոր բունտ է հասունանում․ պատճառը, ըստ գյուղացիների, Դ․ Խուդաթյանի, Արարատի մարզպետի և «Վեոլիա ջուր»-ի ոչ սրտացավ աշխատանքն է․ իսկ խմելու ջուրը 2 տարուց ավելի է կորչում

Այն, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի պատասխանատվության մեջ է մտնում մարզպետների աշխատանքների վերահսկողությունը, ակնհայտ է, իսկ թե ինչու է որոշ դեպքերում Դավիթ Խուդաթյանը «կաղում», դա երևի միայն իրեն է հայտնի։

SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ նյութեր է հրապարակել Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Գեղանիստ բնակավայրի փողոցներում տիրող վտանգավոր ճանապարհների, խմելու ջրի խողովակների վնասման մասին։ Նույնիսկ բնակիչները խնդրանքով դիմել էին Դ․ Խուդաթյանին, որպեսզի նա միջամտի և հարցին լուծում տրվի, քանի որ ոչ մարզպետը, ոչ «Վեոլիա ջուր»-ը ոչինչ չէին անում։

Բնակիչները հավատով սպասում էին, որ գոնե Դ․ Խուդաթյանը մի բան կանի, սակայն այսօր՝ ապրիլի 3-ին, բնակիչներն իրենց վրդովմունքն էին ուղղում Դավիթ Խուդաթյանին, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին և «Վեոլիա ջուր» ընկերությանը, որոնք արդեն 2 տարուց ավելի է ոչինչ չեն ձեռնարկում խմելու ջրի կորստի դեմ։

Բնակիչներն առաջիկայում, ի նշան բողոքի, պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների և խնդրանքով դիմել ոչ թե նշված պաշտոնյաներին, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին և Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին, որպեսզի նրանք վերջապես այս խնդրին լուծում տան և խմելու ջրի կորստի դեմն առնեն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ այն, որ վերջին տարիներին ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի «Վեոլիա ջրի» նկատմամբ, գաղտնիք չէ, ու դրա միակ մեղավորը «Վեոլիա ջուր» ընկերությունն էր, քանի որ սպառողները, երբ խնդիրներ են ունենում, զանգում են «Վեոլիա ջուր», կամ պատասխանում են բավականին ուշ, կամ էլ՝ ոչ բարյացակամ: 
 
Դեկտեմբերի 3-ին Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Գեղանիստ բնակավայրի 26 և 25 փողոցների նրբանցքում բնակվող բնակիչները իրենց զայրույթն են հայտնում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին:
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 
 
«2.5-3 տարի է՝ էս խնդիրը կա, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով էս փողոցում քայլելը դարձել է վտանգավոր, քանի որ եղել են դեպքեր, երբ տարեց մարդիկ վայր են ընկել ու հայտնվել ցեխաջրում, իսկ ցեխաջուրը ստեղծվել է «Վեոլիա ջուր» ընկերության փնթի, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում: 
 
Անընդհատ ահազանգում ենք «Վեոլիա ջուր», բայց ոչ մի օգուտ, մի անգամ եկան, փորեցին, վթարված խողովակը սարքելու փոխարեն փայտից չիվի խփեցին, համարեցին խնդիրն ադքանով ավարտված ու թողին, գնացին: 
 
Դրանց գնալուց մի 2 օր հետո նորից սկսեց ջուրը դուրս տալ: 
 
Զանգահարում ենք, էն ժամանակ եթե պատասխանում էին, ապա հիմա ասում են, թե դա մեր գործը չի: 

Ավելին` սկզբնաղբյուր կայքում։