news-details
Արարատի Մարզ

Գոռ Հովակիմյանը՝ Բալկանյան առաջնության ոսկե մեդալակիր. Արտաշատի համայնքապետարան

Արտաշատի համայնքապետարանից հայտնում են. 

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Գոռ Հովակիմյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությունում:

Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը ցույց է տվել 16.66 մետր արդյունք:

Շնորհավորում ենք Գոռին և մաղթում նոր հաղթանակներ։