ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից զգուշացնում են.
Ապրիլի 9-ին` ժամը 11։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Բերդիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։