news-details
Արարատի Մարզ

Նոր Խարբերդի «Արմաթ»-ը՝ MRC Armenia 2026-ի մրցանակակիր. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից հայտնում են.

Նոր Խարբերդի Մ. Ղազարյանի անվան հ. 2 միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները փայլուն արդյունքներ են գրանցել MRC Armenia 2026 ազգային մրցույթում՝ զբաղեցնելով 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

6 սաներ ստացել են ուղեգիր՝ Հայաստանը ներկայացնելու Հունաստանում (Կրետե) կայանալիք MRC 2026 համաշխարհային օլիմպիադային (ապրիլի 3–6)։

Դպրոցականները օլիմպիադային մասնակցելու կմեկնեն պետական աջակցությամբ։ 

Շնորհավորում ենք թիմին և խմբավար Մարտուն Պողոսյանին՝ մաղթելով հաջողություն միջազգային հարթակում։