news-details
Արարատի Մարզ

Նոյակերտում հայտնաբերվել է «ԱԿ» ինքնաձիգ, հրացան և ատրճանակ. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Հերթական դեպքը գրանցվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում:

Բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոյակերտ գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել:

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, մեկփողանի որսորդական հրացան, լուսաձայնային ատրճանակ և փամփուշտներ:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։