ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են.
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ երեկ մարզպետի աշխատակազմում հանդիպել են մարզի բնակիչների հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական օժանդակության գործող ծրագրերին, ներկայացվել տնտեսության զարգացման առաջնահերթությունները։
Մարզպետն ու նախարարը պատասխանել են մասնակիցների հարցերին և տվել պարզաբանումներ։
Քննարկման ընթացքում ներկայացված առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են՝ հետագա վերլուծության և հնարավոր լուծումների մշակման նպատակով։ Մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպել լրացուցիչ քննարկումներ համապատասխան ստորաբաժանումների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

