ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմը հրապարակել է Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առիթով։
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Անփոխարինելի է ձեր դերը մեր ընտանիքներում և հասարակությունում։ Ձեր սերն ու հոգատարությունը, նվիրվածությունն ու ուժը մեր կյանքի ամենահուսալի հենարաններից են։
Մեր ամենասիրելիներ, թող ձեր օրերը լցված լինեն ջերմությամբ, ժպիտներով և հաջողություններով։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ընտանեկան երջանկություն և անսպառ էներգիա»։