ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից հայտնում են.
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորիների Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։
Ուղերձում ասվում է.
«Արարատի մարզի ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։
Դարերի ընթացքում հայ և ասորի ժողովուրդները ապրել են կողք կողքի՝ ստեղծելով, կառուցելով և պահպանելով իրենց մշակութային ինքնությունը։ Մենք միասին հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ, կիսել թե՛ ուրախ պահերը, թե՛ կյանքի փորձությունները։ Այս ամուր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը մեր համակեցության կարևորագույն հիմքերից են, և վստահ եմ՝ տարիների ընթացքում դրանք էլ ավելի են խորանալու ու ամրապնդվելու։
Սիրելի՛ ասորիներ, թող այս գեղեցիկ և խորհրդանշական տոնը ձեր ընտանիքներ բերի խաղաղություն, բարեկեցություն, առողջություն և նոր հաջողություններ։
Մաղթում եմ, որ ձեր համայնքը շարունակի իր ակտիվ ու կարևոր դերը մեր մարզի հասարակական կյանքում՝ պահպանելով հարուստ ավանդույթներն ու փոխանցելով դրանք սերունդներին։
Շնորհավոր Հաբ-Նիսան»։