news-details
Արարատի Մարզ

Վեդիում 60-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոց. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները մարտի 18-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր կյանք գյուղի 60-ամյա բնակիչը թմրամիջոց և զենք է ապօրինի պահում:

Տեղեկության հավաստիությունը ստուգելուց հետո կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու կողմից տնօրինվող շինությունում հայտնաբերվել են 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, փամփուշտներ և 28,2 գրամ թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Կատարվում է նախաքննություն: