news-details
Վեդի

«Աջակցություն Հայաստանում փախստականներին ընդունած համայնքներին» դրամաշնորհային ծրագրի ամփոփում

Վեդու Համայնքապետարանը հայտարարում է։

«Աջակցություն Հայաստանում փախստականներին ընդունած համայնքներին» դրամաշնորհային ծրագրի ամփոփման շրջանակներում Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ համագորժակցությամբ Վեդի համայնքում հյուրընկալել ենք Եվրոպայի խորհդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն տիկին Կլաուդիա Լուչիանիին, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ պարոն Նայըլ Շիերինին։

Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին ծրագրի հիմնական շահառուները՝ Արցախից բռնի տեղահանված և Վեդի համայնքում հաստատված մեր հայրենակիցները: Նրանք անձամբ ներկայացրեցին իրականացված ծրագրի՝ կանանց տնտեսական հզորացմանն ուղղված դասընթացների կազմակերպման բաղադրիչը, կիսվեցին տպավորություններով, արդյունքներով, հայտնեցին իրենց մտահոգություններն առհասարակ տեղահանման և համայնքում հաստատվելու հետ կապված դժվարությունների վերաբերյալ:

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները տվեցին իրենց հուզող հարցերը, ավելի մանրամասն ծանոթացան տեղահանված բնակիչների խնդիրներին, արձանագրեցին դրանք՝ հետագա ծրագրերում հավանական համագործակցության ակնկալիքով:

Վեդու համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում Եվրոպայի խորհրդին, հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության համար: