Արարատի Համայնքապետարանը հայտարարում է։
Հարգելի՛ արարատցիներ,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի նախաձեռնությամբ ս/թ նոյեմբերի 14-ին, ժամը 17:00-ին, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում կկայանա «Անուշը մարզերում» ծրագիրը։
Ծրագրի ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն հատվածներ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից։ Բեմադրիչ՝ Ռիտա Գևորգյան։
Ներկայացման մեջ ընդգրկված են Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի երգեցողության, ջութակի, դաշնամուրի և պարարվեստի բաժնի շնորհալի աշակերտները։ Նրանց հետ աշխատել են փորձառու մասնագետներ, որոնք մեծապես նպաստել են աշակերտների ստեղծագործական պատրաստվածությանը, բեմական վարպետության և արտիստիկ հմտությունների զարգացմանը։
Մուտքն ազատ է։