news-details
Արարատ

Ապրիլի 24-ին Արարատում՝ ծաղկեդրում և հուշ-միջոցառում. Արարատի համայնքապետարան

Արարատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի քաղաքային զբոսայգում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ, տեղի կունենա ծաղկեդրման արարողություն։

Արարողությանը կհաջորդի «Դասեր անցյալից՝ հանուն ապագայի» խորագրով հուշ-միջոցառում, որը կանցկացվի Արարատ համայնքի Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում։

Նույն օրը՝ ժամը 11:00-ին, համայնքի բոլոր վարչական բնակավայրերում ևս նախատեսված են ծաղկեդրման արարողություններ։