Սիրելի՛ ուսանողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Ձեր սերն ուսումնառության նկատմամբ, ձգտումը դեպի գիտելիք և նորարար մտածողությունը կարևոր ներդրում են մեր համայնքի կյանքի ու երկրի զարգացման մեջ։
Ուսանողությունը միշտ եղել է առաջադիմության, արդարության և փոփոխությունների շարժիչ ուժը։ Վստահ եմ, որ ձեր գաղափարները, էներգիան և նախաձեռնողականությունը շարունակելու են հարստացնել մեր համայնքը՝ դարձնելով այն ավելի կենդանի, զարգացող և մրցունակ։
Ցանկանում եմ, որ ձեր ուսումնառության տարիները լինեն լի նոր ձեռքբերումներով, ինքնահաստատմամբ ու վստահ քայլերով դեպի ձեր նպատակների իրականացում։ Թո՛ղ յուրաքանչյուր հաջողություն դառնա ձեր ու մեր համայնքի ընդհանուր հաղթանակը։