Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Մեկնարկել է Արարատ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների հերթագրման գործընթացը՝ 2026-2027 ուսումնական տարվա համար։
Տեղեկացնում ենք, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների ընդունելության առաջնահերթությունների իրավունքից օգտվելու համար հերթագրումը իրականացվում է մինչև տվյալ օրացուցային տարվա մարտի 1-ը: Եթե հանդիսանում եք ներքոնշյալ կետերից որևէ մեկի շահառուն, խնդրում ենք 2026-2027 ուսումնական տարվա համար հերթագրման դիմումը ներկայացնել մինչև ս/թ մարտի 1-ը:
Առաջնահերթություններին համապատասխանող, սակայն մարտի 1-ից հետո ներկայացված բոլոր դիմումները կընդունվեն և կդիտվեն սովորական հերթերում։
Նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ հերթագրման ամսաթվի, համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են`
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաները.
2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները.
3) զոհված զինծառայողի երեխան, քույրը, եղբայրը.
4) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.
5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաները.
6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.
7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները.
8)տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաները:
Հերթագրման համար խնդրում ենք մոտենալ Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժին։