news-details
Արարատ

Արարատի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են ինքնաձիգից օդ կրակոցներ արձակած երիտասարդին. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Արարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից կրակոցներ արձակած երիտասարդին

Հունվարի 5-ին սոցիալական ցանցում տեսահոլովակ էր շրջանառվել, որտեղ մի երիտասարդ ինքնաձիգից օդ կրակոցներ է արձակում:

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են երիտասարդի ինքնությունը: Պարզվել է, որ Վեդի քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, իր պապի՝ Վեդիի Արցախի փողոցում գտնվող տան բակում նրա անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի ինքնաձիգից օդ կրակոցներ է արձակել:

Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն։ 
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

https://www.facebook.com/share/v/14bingkqEuK/