Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Մասիսի Ֆրանկոֆոնիայի այգում մասնակցել է Սուրբ Ծննդյան Ֆրանկոֆոն տոնավաճառին։
Միջոցառմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինին, Ազգային ժողովի պատգամավոր Էսթեր Այվազյանն ու այլ հյուրեր։
Տոնական մթնոլորտը ձևավորել են ֆրանկոֆոն արտիստ Հայկ Պետրոսյանն իր բենդի հետ, ինչպես նաև Մասիսի Առաջին դպրոցի և «Անատոլ Ֆրանս» լիցեյի սաները։
Տոնավաճառը կազմակերպվել էր Մասիսի Զարգացման հիմնադրամի և AFFA-ի նախաձեռնությամբ ու աջակցությամբ՝ Մասիսի Առաջին դպրոցի անձնակազմի անմիջական մասնակցությամբ։
