news-details
Արարատ

Արարատում ամփոփվեց «Ամանորյա լավագույն զարդարված բակ կամ խաղահրապարակ» մրցույթը. Արարատի համայնքապետարան

 Արարատի համայնքապետարանը հայտնում է. 

Ամփոփվեց «Ամանորյա լավագույն զարդարված բակ կամ խաղահրապարակ» մրցույթը

Այսօր ամփոփվեց Արարատ քաղաքում անցկացված
«Ամանորյա լավագույն զարդարված բակ կամ խաղահրապարակ» մրցույթը, որի նպատակն էր խրախուսել բնակիչների ակտիվ մասնակցությունը քաղաքի ամանորյա գեղեցիկ և տոնական մթնոլորտի ձևավորմանը։

 Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին Շահումյան 63 և Խանջյան 26 շենքերի բակերը, որոնք աչքի էին ընկել իրենց ստեղծարար զարդարանքներով, լուսավորության հետաքրքիր լուծումներով և բնակիչների համատեղ մասնակցությամբ։

Հաղթողները պարգևատրվեցին շնորհակալագրերով և խրախուսիչ նվերներով։

Շնորհակալություն ենք հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին՝ նախաձեռնողականության, համախմբվածության և մեր քաղաքի տոնական մթնոլորտը միասին ստեղծելու համար։

Արարատ քաղաքը գեղեցիկ է, երբ այն ձևավորվում է համատեղ ջանքերով։