news-details
Արարատ

Արարատում կանցկացվեն հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Վազգեն Սարգսյան-ի 67 ամյակին. Արարատի համայնքապետարան

Արարատի համայնքապետարանը տեղեկացնում է. 

Սպարապետ Վազգեն Սարգսյան-ի ծննդյան 67-ամյակի առթիվ մարտի 5-ին Արարատ համայնքում կանցկացվեն հիշատակի և մեծարման միջոցառումներ։

 Ժամը 11։00-ին Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան քաղաքային զբոսայգում տեղի կունենա ծաղիկների խոնարհման արարողություն՝ որպես հարգանքի տուրք Սպարապետի հիշատակին։

 Ժամը 15։00-ին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան-ում կկայանա հիշատակի միջոցառում՝ «Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից» խորագրով։

Ժամը 17։00-ին Արարատ համայնքի Արարատ բնակավայրում կանցկացվի Սպարապետի անվան ֆուտբոլի հուշամրցաշարի եզրափակիչ խաղը և պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

 Ժամը 17։00-ին Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի նիստերի դահլիճում կկայանա գրական երաժշտական ցերեկույթ։

Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքն ու գործունեությունը շարունակում են մնալ հայրենասիրության, պետական մտածողության և ազգային համախմբման օրինակ։