news-details
Արարատի Մարզ

«Արարատում կայացավ Նռնենի-2025 մրցանակաբաշխությունը» Արարատի համայնքապետարան

Արարատ քաղաքում տեղի ունեցավ  Նռնենի-2025  «Տարվա լավագույն» մրցանակաբաշխությունը։ 

Նոյեմբերի 12-ը տոնական էր Արարատ քաղաքի համար։ Մշակույթի և արվեստի կենտրոնում հանդիսավոր կերպով  դիմավորեցին այն անձանց, ովքեր տարվա ընթացքում իրենց աշխատանքային ոլորտում ճանաչվել էին լավագույնը։

Մրցանակակիրները ընտրվել էին նախապես՝ իրենց աշխատավայրերի տնօրինության կողմից։

Ընդհանուր թվով 36 աշխատակից արժանացավ մրցանակի, պատվոգրի։ Պարգևատրվեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ մանկավարժներ, մանկապարտեզների դաստիարակներ, բժիշկներ, շինարարներ, փրկարարներ և շատ ուրիշներ, ովքեր իրենց նվիրումով ու աշխատանքի հանդեպ սիրով նպաստում են քաղաքի զարգացմանը։