news-details
Հայաստան

Արման Ծառուկյանը հաղթանակ տարավ Դոհայում

Դոհայում անցկացված խառը մենամարտերի UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթանակի համար թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը, (Հայաստան) խեղդող հնարքով հաղթել է դասակարգման 6-րդ համար, նորզելանդացի Դեն Հուքերին եւ դարձել չեմպիոնի հավակնորդ։

Արման Ծառուկյանը UFC-ից ստացել է 350 հազար դոլար մրցանակային գումար, 50 հազար դոլար բոնուս։

Իսկ իր ընկեր, միջին քաշային կարգում UFC չեմպիոն, չեչեն Համզատ Չիմաեւից նվեր է ստացել ձեռքի ժամացույց, որի գինը 150 հազար դոլար է։