Երեկ Մասիսի համայնքապետարանում անցկացվեց աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն՝ վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը ներկայացրեց իրականացվող ծրագրերի ընթացքը
և հորդորեց վարչական ղեկավարներին առավել ուշադրություն դարձնել հարկերի հավաքագրման գործընթացին՝ ապահովելով բարձր կատարողական։
Քննարկվեցին նաև ամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխատանքները և կազմակերպման ընթացքը։

