Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները հերթական աշխատանքային շրջայցով այցելեցին Արգավանդ բնակավայր։
Այցի շրջանակում համայնքապետը հանդիպեց բնակիչների հետ, լսեց նրանց ներկայացրած խնդիրներն ու առաջարկները։ Քննարկվեցին համայնքային կարևորության մի շարք հարցեր, ներկայացվեցին առաջիկայում նախատեսվող աշխատանքները։
Որոշ հարցերի առնչությամբ տրվեցին հանձնարարականներ։
Համայնքի ղեկավարը հավաստիացրեց. որ
համայնքապետարանը շարունակելու է աշխատել բնակավայրերի համաչափ զարգացման և բնակիչների հետ սերտ համագործակցության սկզբունքով։

https://www.facebook.com/share/r/1KaYmK7CFj/