Այսօր կայացավ Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստ, որին մասնակցում էր ավագանու 15 անդամ։
Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր համայնքի նոր ղեկավարի ընտրությանը։
Նիստին ներկա ավագանու անդամները միաձայն քվեարկեցին, և ավագանու <<Դավիթ Համբարձումյան>> դաշինք խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիս համայնքի ղեկավար։
Որոշվեց նաև համայնքապետի երդման արարողության օրը։
Նիստի ավարտին նորընտիր համայնքապետը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։