news-details
Մասիս

Ավարտվեց «Մասիսի համայնքապետի գավաթ» շախմատի մրցաշարը. Մասիսի համայնքապետարան

Մասիսի համայնքապետարանից հայտնում են

Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվող «Մասիսի համայնքապետի գավաթ» շախմատի մրցաշարը, որը կազմակերպվել էր Մասիսի համայնքապետարանի կողմից՝ Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի և Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ, հասավ իր ավարտին։

Լարված ու թեժ պայքարի արդյունքում որոշվեցին լավագույնները, ովքեր արժանացան Մասիսի համայնքապետի կողմից սահմանված մրցանակներին։

Մրցաշարի փակման արարողության ընթացքում ներկաներին ողջունելով և շնորհավորելով՝ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը կարևորեց շախմատ մարզաձևի դերը երիտասարդների մտավոր զարգացման, տրամաբանական մտածողության ձևավորման և նպատակասլացության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ շախմատը ոչ միայն խաղ է, այլև կյանքի կարևոր հմտությունների դպրոց։

Ն. Հակոբյանը մրցաշարում լավագույնը ճանաչված մասնակիցներին պարգևատրեց մեդալներով և խրախուսական մրցանակներով։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ ու հաջողություններ։