«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...»։
Այսօր հայրենիքի ազատության զինվորի՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։
Հերոսին էր նվիրված Նոր Կյուրին բնակավայրում կազմակերպված միջոցառումը, որին մասնակցեցին նաև Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը և աշխատակազմի ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին` Ն. Հակոբյանը նշեց, որ Մոնթե Մելքոնյանը ոչ միայն ազատագրական պայքարի խորհրդանիշ է, այլ նաև սերունդների համար անսասան կամքի, հայրենասիրության և պատասխանատվության օրինակ։
Համայնքի ղեկավարն անդրադարձավ նաև որոշ ծրագրերի, որոնք իրականացվելու են Մոնթե Մելքոնյանի հուշակոթողի հարակից տարածքում։
Այնուհետև ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսի հուշակոթողին՝ արտահայտելով իրենց մեծարանքը և երախտագիտությունը, իսկ միջոցառումն ամփոփվեց ծառատունկով։



